16:16 | 26.08.11 | Նորություններ | 2006

Samsung-ը կներկայացնի խորհրդավոր Galaxy Note-ը

Երեւան: Մեդիամաքս:Էլեկտրոնիկայի աշխարհում ամենամյա գլխավոր իրադարձության` Բեռլինում կայանալիք IFA ցուցահանդեսի նախօրեին համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Samsung-ը մտադիր է զարմացնել իր սպառողներին նորույթով:


Ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy Tab 7.7 նոր մինի-պլանշետը, Bada-ի հիման վրա աշխատող Wave 3 սմարթֆոնը եւ Galaxy Note անունով խորհրդավոր մի սարք, հաղորդում է Vesti.ru-ն:

Նորույթների անունները պատկերված են IFA-ում Samsung-ի շնորհանդեսի հայտարարության վրա, որը This Is My Next բլոգի լրագրողներին է ուղարկել անհայտ մի անձ:

Վերոնշյալ երկու սարքերը շատ թե քիչ ծանոթ են: Galaxy Tab 7.7-ը Galaxy Tab 10.1 եւ 8.9 պլանշետների “կրտսեր եղբայրն է”` 7 դյույմանոց անկյունագծով էկրանով: Wave 3-ը, ըստ ամենայնի, Samsung-ի կողմից մշակված Bada հարթակի հիման վրա աշխատող սմարթֆոնների շարունակությունն է: Առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում  Galaxy Note սարքը: