16:07 | 26.08.11 | Նորություններ | 2598

iPhone-ի կոտրողը ուղարկվել է Apple վերապատրաստման

Երեւան: Մեդիամաքս:iOS օպերացիոն համակարգը “կոտրելու” համար սարքեր մշակած 19-ամյա Նիկոլաս Ալեգրան ուղարկվել է Apple ընկերություն վերապատրաստման:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին Twitter-ում իր միկրոբլոգում ասել է ինքը՝ Ալեգրան, ում կեղծանունն է Comex: Նա պատմել է, որ Apple-ում իր ստաժավորումը կսկսի սեպտեմբերից: Նա չի ճշտել, թե որքան կտեւի վերապատրաստումը եւ ինչ պարտականություններ է նա կատարելու:

Ալեգրան մշակել է iPhone, iPad եւ iPod Touch “կոտրելու” համար նախատեսված JailbreakMe եւ Spirit սարքերը: “Ջեյլբրեյք” ասելով հասկանում ենք սարքեր, որոնք կարող են ծրագրեր թողարկել Apple-ի ոչ պաշտոնական խանութներից:

JailbreakMe-ի առաջին տարբերակը թողարկվել է 2007-ին: Մի քանի տարվա ընթացքում ծրագրավորողը պահպանել է իր անանունությունը: Նրա մասին մանրամասները հայտնի են դարձել Forbes ամսագրին տված հարցազրույցից հետո, որը լույս էր տեսել օգոստոսի 1-ին: