16:01 | 24.08.11 | Նորություններ | 3608

Hi-Line ծառայությունը հասանելի է Հայաստանի 57 բնակավայրում

Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին:


Բամբակաշատում, Մալիշկայում, Մրգաշատում, Նալբանդյանում, Փանիկում, Սառնաղբյուրում,  Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաև Արմավիր և Տավուշ գյուղերում  ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 57-ի: Այսպիսով, ընկերությունն անցած տարվա ընթացքում կրկնապատկել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը:

“Երկրի լարային ենթակառուցվածքներում ներդրումները և արդիականացման գործընթացը պայմանավորված է ԱրմենՏել ընկերության ձգտումով ապահովելու շրջանների բնակիչներին ոչ միայն հուսալի ֆիքսված հեռախոսակապով, այլ նաև որակյալ ինտերնետով: Հենց այս նպատակով Հայասատանի միասնական օպերատորը զարգացնում է լարային ցանցը հասցնելով այն նոր քաղաքներ և բնակավայրեր, առաջարկելով անվճար միացում ծառայությանը, շահավետ սակագներ և ակցիաներ”, - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2011թ-ի հունիս ամսվա վերջում “ԱրմենՏել” ընկերությունը հայտարարեց  Hi-Line ծառայությանը միացած 100 հազարերորդ բաժանորդի մասին:

Hi-Line ծառայության բնակավայրերի ամբողջական ցանկի, միացման պայմանների, ինչպես նաև սակագնային փաթեթների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.beeline.am  կայքում: