14:07 | 24.08.11 | Նորություններ | 1831

Samsung-ը ներկայացրել է 4 նոր սմարթֆոն Android-ի հիման վրա

Երեւան: Մեդիամաքս:Samsung-ը ներկայացրել է Galaxy: W, M Pro, Y и Y Pro նոր սմարթֆոնները: Բոլորը աշխատում են Android հարթակի վրա եւ ունեն TouchWiz ֆիրմային ինտերֆեյս, հաղորդում է Cnews-ը` վկայակոչելով Fonearena-ն:

Android 2.3 հարթակով աշխատող բոլոր 4 նորույթները կներկայացվեն սեպտեմբերի սկզբին Բեռլինում կայանալիք IFA ցուցահանդեսում:  Վաճառքի մեկնարկի ամսաթիվն ու արժեքը դեռ հայտնի չեն:

Ակնհայտ է դառնում Samsung գործիքների մակնշման նոր կարգը: Շարքը գլխավորում են S (Super Smart) մոդելները; R (Royal)-ը` ֆունկցիոնալ գործիքներ են, որոնք առավել մոտ են առաջնային մոդելներին; W (Wonder)-ը` միջին գնային միջակայք; M (Magical)-ը ցածր գնային միջակայք եւ Y (Young)-ը սկզբնական դասի մոդելներ: Pro նախածանցը ցույց է տալիս QWERTY ստեղնաշարի առկայությունը: