09:38 | 24.08.11 | Նորություններ | 2158

«Եվրատեսիլ-2012»-ի նախաշեմին Nokia-ն կներկայացնի Ադրբեջանի նավիգացիոն քարտեզը

Երեւան: Մեդիամաքս:«Եվրատեսիլ-2012» երաժշտական մրցույթի նախաշեմին Nokia-ն սմարտֆոնների տերերին կներկայացնի Ադրբեջանի ամբողջական նավիգացիոն քարտեզը:


Ինչպես Trend-ին հայտնել են Mobitel ընկերությունից, խոսքը Nokia Maps քարտեզների եւ երթուղիների ծրագրավորման աշխատանքի համար նախատեսված հավելումների մասին է, որոնց փակ փորձարկումները կսկսվեն սեպտեմբերին:

Nokia-ն նախատեսում է արդեն 2012-ի հունվարին ներկայացնել Ադրբեջանի նավիգացիոն ծառայությունը, երբ հավելումը հնարավոր կլինի ներբեռնել Nokia Store հավելումների խանութում:

Ադրբեջանի նավիգացիոն քարտեզում նշված կլինեն մայրուղիներն ու բնակավայրերը: