14:10 | 23.08.11 | Նորություններ | 1763

Firefox 8-ի տարբերակը հասանելի է ներբեռնման համար

Երեւան/Մեդիամաքս/. Mozilla ընկերությունը հասանելի է դարձրել իր նոր Firefox 8 բրաուզերի առաջին հանրային տարբերակը: Այս տարբերակի հիմնական նորարարությունը հավելումների աշխատանքի բարելավումն է եւ ներդրումների կառավարման նոր ֆունկցիաները:

Firefox 8 Aurora-ն բոլոր ցանկացողների համար հասանելի է ներբեռնման համար  Windows, Mac, Linux օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակներով, հաղորդում է Cnews-ը: Mozilla-ն թողարկել է նաեւ Android բջջային օպերացիոն համակարգի համար նախատեսված Firefox 8 Aurora-ի ավելի վաղ տարբերակը` առավել անվտանգ եւ հարմարավետ դարձնելով բրաուզերը:

Firefox 8-ի վերջնական տարբերակը պաշտոնապես կներկայացվի 2011-ի նոյեմբերի 8-ին: Մինչ այդ, սեպտեմբերի 27-ին կթողարկվի բրաուզերի յոթերորդ տարբերակը, իսկ Firefox 9-ը կներկայացվի դեկտեմբերի 20-ին: