17:26 | 22.08.11 | Նորություններ | 2540

Այս շաբաթ լիցքավորում կատարելիս`Orange-ի բաժանորդները կարող են ստանալ նվեր սմարթֆոն

Երեւան: Մեդիամաքս: Ընթացիկ շաբաթվա ընթացքում` մինչեւ օգոստոսի 28-ը, Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 եւ ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու iPhone կամ HTC ապրանքանիշերի հինգ սմարթֆոններից մեկը` նախկին շաբաթական 100 ամառային նվերների փոխարեն:

Սմարթֆոնները կտրվեն այն հինգ բաժանորդներին, ովքեր կդառնան յուրաքանչյուր 10,000-րդ լիցքավորողները:

Օգոստոսի 29-ին, Orange-ի աշխատակիցները կզանգահարեն հաջողակ բաժանորդներին եւ կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երեւանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

Ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 եւ ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաեւ անվճար րոպեներ շաբաթ եւ կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում:

Մանրամասները հասանելի են www.orangearmenia.am/promos/crazy-week/ հասցեով: