13:10 | 18.08.11 | Նորություններ | 2287

Լույս է տեսնելու Սթիվ Ջոբսի նոր կենսագրությունը

Երեւան/Մեդիամաքս/.Շատ շուտով գրախանութներում կհայտնվի Apple-ի հիմնադիր եւ ղեկավար Սթիվ Ջոբսի նոր կենսագրությունը:


Ինչպես հաղորդում է 3dnews.ru-ն, գիրքը, որի հեղինակն է Ուոլթեր Այզեքսոնը, վաճառքի կհանվի այս տարվա նոյեմբերի 21-ից: Գիրքը հրատարակում է հայտնի Simon & Schuster հրատարակչությունը: Շապիկին պատկերված է լինելու Սթիվ Ջոբսի սեւ-սպիտակ լուսանկարը, իսկ ծավալը կազմելու է 448 էջ: Գրքում  ընդգրկված են տասնյակ հարցազրույցներ, այդ թվում` այս տարվա մարտի 12-ին Սթիվ Ջոբսի տված բացառիկ հարցազրույցը: