Երեւան/Մեդիամաքս/. Մի քանի տեղեկատվական արտահոսքներ թույլ են տվել թեթեւակի կերպով տեղեկանալ Google պլատֆորմի բջջային տարբերակի թողարկման մասին, որը սմարթֆոնների եւ պլանշետների համար միասնական օպերացիոն համակարգ է հանդիսանում: Ice Cream Sandwich կոդային անվանմամբ սպասվող Android-թողարկումը իր մեջ է ներառում Android 3.x Honeycomb պլանշետի զարգացումները:
Ice Cream Sandwich ձեւավորման համար նոր, ամպագույն «հոլոգրաֆիկ» տոներով թեմա է առաջարկել: Տեսախցիկի հավելվածը հագեցած կադրերի ավտոմատ «միացմամբ» նկարահանման պանորամային ռեժիմով է: Gmail-ի փոստային կլիենտը մոդիֆիկացված է: Փնտրման Google պանելը Honeycomb պլանշետի նման վերեւից է տեղադրված: Google Talk-ի տեսաչաթերը նոր կարողություն են ձեռք բերել` տեսախցիկը կենտրոնանում է խոսող զրուցակցի վրա վիրտուալ սենյակում: Ծանուցումների պանելն ավելի ըմբռնելի եւ տեղեկատվական է դարձել:
Կարծիք կա, որ Ice Cream Sandwich-ը կարելի է օգտագործել ոչ միայն թողարկվող Nexus Prime նոր հեռախոսների վրա, այլ նաեւ ժառանգած, ոչ մեկ տարեկանից բարձրների, ինչպես նաեւ Nexus S-ի: NFC սարքավորումները Google Shopper ձեւաչափի ուժեղացում կստանան : Նորույթի թողարկումն աշնանն է նախատեսվում: