16:12 | 04.08.11 | Նորություններ | 6588

Իրավաբանական անձիք կարող են գնել Beeline սմարթֆոններ` տարաժամկետ վճարման պայմանով

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների վաճառքի մեկնարկը` տարաժամկետ վճարման պայմանով:

Տարաժամկետ վճարման հնարավորությունից հաճախորդները կարող են օգտվել, միանալով Beeline բջջային կապի կորպորատիվ հետվճարային սակագնային փաթեթներից որեւէ մեկին:

Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների գները, 12 ամսվա ընթացքում գումարը վճարելու պարագայում, կազմում են համապատասխանաբար 109 980 եւ 103 800 դրամ:

«Ժամանակակից պայմաններում գործարարների համար կարեւոր է ձեռքի տակ ունենալ ոչ միայն հեռախոս, այլեւ ինտերնետին միանալու հարմարավետ շարժական սարք:  Առաջարկելով կորպորատիվ հաճախորդներին Beeline բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ հարմար պայմաններով, մենք հնարավորություն ենք տալիս նրանց առավելագույն արդյունավետությամբ օգտագործել հեռահաղորդակցության ծառայությունների լայն շրջանակը` բիզնեսը վարելու համար» - ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ձեռք բերելով Beeline Blade սմարթֆոնը, հաճախորդը միանվագ վճարում է 21 980 դրամ, իսկ մնացած 88 000 դրամը` հավասար մասերով (ամիսը 8 000 դրամ) հաջորդ 11 ամսվա ընթացքում:

Beeline U8500-ի պարագայում  առաջին վճարումը կազմում է 21 300 դրամ, իսկ մնացած 82 500 դրամը վճարվում է հավասար մասերով 11 ամսվա ընթացքում (ամիսը 7 500 դրամ):

Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր չունեն տարաժամկետ վճարումների ընթացիկ պարտավորություններ «ԱրմենՏել» ընկերությունից գնված հեռախոսների դիմաց: