Երեւան/Մեդիամաքս/. RIM ընկերությունը հայտարարել է BlackBerry OS 7 օպերացիոն համակարգի վրա հիմնված` BlackBerry Torch նոր 3 սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:
Ինչպես գրում է Cnews-ը, BlackBerry Torch 9850-ը եւ 9860-ը զանգվածային սպառողին ուղղված մուլտիմեդիա հեռախոսներ են:
Նոր մոդելներն առանձնանում են մոդելային շարքում իրենց ամենամեծ էկրանով` 3,7 դյույմ անկյունագծով:
BlackBerry Torch 9810 մոդելը 2010 թվականի օգոստոսին ներկայացված բնօրինակ Torch-ի իրավահաջորդն է: Այն իր մեջ համադրում է դուրս մղվող ստեղնաշարը եւ սենսորային էկրանը:
Բոլոր նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն բջջային կապի օպերատորների կողմից մինչեւ օգոստոսի վերջ:
Canalys-ի գնահատմամբ, չնայած BlackBerry սմարթֆոնների մատակարարումների 11%-ոց աճին` դրանց մասնաբաժինը ընդհանուր ծավալի մեջ 2011 թվականի II եռամսյակում նվազել է մինչեւ 12% անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 33%-ի փոխարեն: