12:30 | 04.08.11 | Նորություններ | 2790

Google-ը մեղադրել է Apple-ին, Microsoft-ին եւ Oracle-ին Android-ի դեմ «դավադրության» մեջ

Երեւան/Մեդիամաքս/. Google-ի գլխավոր իրավաբանը օգտվել է կորպորատիվ բլոգից` քննադատելու Android պլատֆորմի եւ ազատ մրցակցության զարգացմանը խոչընդոտող մրցակիցներին:

Ինչպես հաղորդում է Cnews-ը, Դրամոնդը հայտնել է, որ պլատֆորմի ոչնչացման համար ստեղծված` համաձայնեցված արշավների վկա է դարձել, որոնց կազմակերպիչներից են Microsoft-ը, Oracle-ը եւ Apple-ը, որոնք հարձակման համար «կեղծ պատենտներ» են օգտագործում:

Որպես օրինակ Google-ի գլխավոր իրավաբանը բերել է Nortel եւ Novell պատենտների աճուրդների վաճառքի արդյունքները: Առաջինի ժամանակ հաղթել է CPTN ընկերությունների խումբը, որի կազմում էին Microsoft-ը եւ Apple-ը, երկրորդի ժամանակ` Rockstar-ը, որի մասնակիցներից էին կրկին այդ երկու ընկերությունները:

«Մրցակիցները միացել են մեկ նպատակի համար` թույլ չտալ, որպեսզի պատենտներն անցնեն Google-ին», - գրում է Դրամոնդը:

Նման նախագծերի նպատակը պարզ է, - ասում է իրավաբանը, - այնպես անել, որպեսզի Android սմարթֆոնների արտադրությունը որքան հնարավոր է թանկ լինի, ստիպել մատակարարներին պատենտների համար վճարել ավելին, քան արժե Windows Phone 7-ի արտոնագիրը:.

Novell-ի ավելի քան 800 պատենտ գնվել են անցյալ տարի $450 մլն-ով: Բացի Microsoft-ից եւ Apple-ից, կոնսորցիումի մեջ էին նաեւ Oracle-ը եւ EMC-ն: Oracle-ը առանձին դատական գործընթացի մեջ է Google-ի հետ Java տեխնոլոգիայի Android պլատֆորմում օգտագործվող պատենտների խախտման համար: Google-ում պնդում են, որ Oracle-ը պատենտներ չունի այդ տեխնոլոգիայի համար:

Android-ը սմարթֆոնների շուկայում ամենաարագ աճող պլատֆորմներից է: Canalys- տվյալների համաձայն, 2011 թվականի II-րդ եռամսյակում սարքերի մատակարարումներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 379%-ով, զբաղեցնելով համաշխարհային շուկայի 48%-ը: