13:13 | 02.08.11 | Նորություններ | 3469

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իջեցրել է “ՄՏՍ կոնեկտ 128” ծառայության սակագինը մինչեւ 3500 դրամ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն իջեցրել է “ՄՏՍ կոնեկտ 128” ինտերնետ-ծառայության սակագինը 5000-ից մինչեւ 3500 դրամ:  

Այս սակագնային պլանն առաջարկում է մինչև 128 Կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ անլար ինտերնետ: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: