Երեւան/Մեդիամաքս/. LiveJournal-ն այսօր առավոտյան դադարել է աշխատել դատա-կենտրոնում տեղի ունեցած տեխնիկական խափանման հետեւանքով:  

Այս մասին Lenta.ru-ին հայտնել են SUP ընկերության մամուլի ծառայությունից:

«Մենք հայցում ենք օգտատերերի ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար եւ ակնկալում ենք համբերություն եւ փոխըմբռնում», - ասվում է SUP-ի հաղորդագրության մեջ:

LJ-ի աշխատանքի վերականգնման ժամկետը չի նշվում: