14:07 | 21.07.11 | Նորություններ | 3153

Կառավարությունը հաստատել է Գյումրիի տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագիրը

Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է Գյումրիի տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասել է, որ ծրագիրը ենթադրում է մի շարք գործողությունների եւ միջոցառումներ տեխնոպարկի զարգացման համար:

Նա նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու առկա լաբորատորիաների պահպանումը եւ նոր լաբորատորիաների կառուցումը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում հետագա ծրագրի նախապատրաստումը:

2011 թվականի պետբյուջեով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 176,5 մլն դրամ: