16:14 | 15.07.11 | Նորություններ | 3227

Orange-ն առաջարկում է լավագույն սակագինը Վրաստանում ռոմինգի համար

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է ռոմինգի մուտքային զանգերի նոր սակագնի մասին: Մինչեւ սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 40 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ, իսկ որեւէ հավելյալ կոդ հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:

Հիշեցնենք, որ Orange-ն առաջարկում է նաեւ բացառիկ 55 դրամ/րոպե սակագին մուտքային զանգերի համար Թուրքիայում եւ Orange Գոտու երկրներում: Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, ինչպես նաեւ Mobistar-ը Բելգիայում: