11:28 | 15.07.11 | Նորություններ | 1788

Հոկտեմբերին շուկայում կհայտնվի Amazon պլանշետը

Երեւան/Մեդիամաքս/. 2011-ի հոկտեմբերին Amazon ինտերնետ խանութը վաճառքի կհանի իր սեփական պլանշետը, գրում է The Wall Street Journal-ը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, պլանշետը աշխատելու է Android-ի հիման վրա, ունենալու է նոր 9-դյույմանոց էկրան եւ, ի տարբերություն iPad-ի, հագեցված չի լինի ներառված տեսախցիկով:

Պլանշետի գինը դեռ հայտնի չէ, բայց նախատեսվում է, որ Amazon խանութի հետ ինտեգրման հաշվին այն կլինի ավելի էժան, քան այլ արտադրողների նույնատեսակ սարքերը: Այլ ծառայությունների թվում Amazon-ը սարքը ձեռք բերողներին կառաջարկի ֆիլմեր, երաժշտություն եւ գրքեր:

Բացի այդ, Amazon-ը ունի նաեւ Android հարթակի համար նախատեսված հավելումների Amazon Appstore սեփական խանութը: Ծրագրերի քանակով այն զիջում է Android Market-ին, սակայն ունի հավելումներ, որոնք չկան «պաշտոնական» խանութում: