Երեւան/Մեդիամաքս/. Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ Windows 8 նոր օպերացիոն համակարգը նույն տեխնիկական պահանջները կունենա, ինչ Windows 7/Vista-ն:
Ինչպես հաղորդում է 3Dnews.ru-ն, Microsoft-ում Windows ստորաբաժանման կորպորատիվ փոխնախագահ Թամի Ռելերն ասել է, որ ընկերությունը դեռեւս Windows 7-ից սկսված կարեւոր միտում է շարունակել` համակարգային պահանջները նույն մակարդակին են մնում:
Իր խոսքերով, Windows 8-ը սարքավորումների լայն սպեկտրի հետ կաշխատի, քանի որ պահանջներն անփոփոխ կմնան կամ, միգուցե, կնվազեցվեն:
Ռելերի խոսքերով, Windows 8-ում սարքավորումներին հարմարվելու մեխանիզմը կօգտագործվի. սարքավորումների թարմացման ժամանակ համակարգը կհարմարվի դրանց, որպեսզի ընդլայնված միջոցներն ավելի արդյունավետ օգտագործվեն: