17:05 | 14.07.11 | Նորություններ | 2160

HTC-ն վրդովմունք է հայտնել Apple-ի գործողությունների կապակցությամբ

Երեւան/Մեդիամաքս/. HTC-ի դեմ անցյալ շաբաթ ԱՄՆ առեւտրի միջազգային հանձնաժողով ուղարկված՝ 5 արտոնագրերի խախտման մեղադրանքով Apple-ի նոր հայցը Թայվանյան ընկերության պատասխան խիստ արձագանք է առաջացրել:

Ինչպես հայտնում է 3Dnews.ru-ն` վկայակոչելով Digitimes-ը, HTC գլխավոր իրավաբանական խորհրդատու Գրեյս Լեյն (Grace Lei) ասել է, որ ընկերությունը ժխտում է  Apple ընկերության արտոնագրերի խախտման եղած եւ ներկա մեղադրանքները:   

HTC-ն վրդովմունք է հայտնել այն պատճառով, որ Apple-ը մրցակիցների հետ պայքարում դատական հայցերի օգտագործման փորձն է նախընտրում, այդ թվում նաեւ HTC-ի հանդեպ` արդար մրցակցությամբ զբաղվելու փոխարեն:  

Գրեյս Լեյն ասել է, որ HTC-ն «առանց փոխզիջման իր մտավոր սեփականության իրավունքները կպաշտպանի»: