17:17 | 13.07.11 | Նորություններ | 4020

Շուտով լույս կտեսնի Lingvo-ի հայերեն տարբերակը, ասել է ABBYY փոխնախագահը

Երեւան: Մեդիամաքս: Հայերենը շուտով կընդգրկվի ABBYY Lingvo բառարանի լեզուների շարքում, այսօր Երեւանում ասել է ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, պատասխանելով այսօր Երեւանում կայացած իր վարպետության դասի ունկնդիրների հարցերին, Արամ Փախչանյանն ասել է, որ ընկերությունը մինչ այժմ չէր ստեղծել բառարանի հայերեն տարբերակը` հայաստանյան շուկայում հավանական գնորդների սակավության պատճառով:

Արամ Փախչանյանը խոստովանել է, որ ընկերությունը պատրաստ է անել դա անվճար եւ չունի մեծ ակնկալիքներ Հայաստանում բառարանի վաճառքից: