16:28 | 13.07.11 | Նորություններ | 2228

Android Market-ը թարմացվել է

Երեւան/Մեդիամաքս/. Google-ը ներկայացրել է Android Market-ի հավելվածների նոր տարբերակը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Google Mobile բլոգը, Market-ը նոր ինտերֆեյս է ստացել: 

Բաժինների ցանկը ("Խաղեր", "Հավելվածներ" եւ այլն) էկրանի ձախ մաս է բերվել, երկու նոր բաժիններ են ավելացվել` "Կինո" եւ "Գրքեր", սակայն դրանք դեռեւս միայն ԱՄՆ-ի օգտագործողներին են հասանելի:

“Կինո” բաժնում օգտագործողը կարող է ֆիլմերը “վարձով” վերցնել սկսած $1,99-ից: Դիտումը հոսքային ռեժիմով է իրականացվում: “Գրքեր” բաժնում օգտագործողը կարող է ընտրել եւ գնել գրքեր խանութում ներկայացվածների ցանկից:

Գնված ֆիլմերը եւ գրքերը կարելի է կարդալ եւ դիտել ինչպես սմարթֆոնով եւ պլանշետով, այնպես էլ տնային համակարգչով: Այդ նպատակով օգտագործողը պետք է իր Google-ի աքաունթով Android Market մտնի:

Android Market-ի նոր տարբերակը ավտոմատ կերպով կտեղադրվի սարքերի վրա Android-ի 2.2 եւ ավելի բարձր տարբերակներում: Google-ը հայտնում է, որ դա «մոտակա շաբաթների ընթացքում» կլինի:

Խանութում հասանելի են ավելի քան 200 հազար վճարովի եւ անվճար հավելվածներ Android հարթակի համար: