16:04 | 07.07.11 | Նորություններ | 3224

Էլ. եղանակով Հայաստանում բիզնես գրանցելու ծառայությունից առայժմ օգտվել է շուրջ 50 հոգի

Երեւան: Մեդիամաքս: Էլեկտրոնային եղանակով ձեռնարկություն գրանցելու ծառայությունից Հայաստանում առայժմ օգտվել է շուրջ 50  հոգի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

“Էլեկտրոնային եղանակով գրանցումների տեսակարար կշիռը դեռեւս բավական փոքր է, այն չի գերազանցում ընդհանուր ձեռնարկությունների գրանցման 10 տոկոսը։ Անհրաժեշտ է ավելի ակտիվ մեր բնակչությանը տեղյակ պահել այս ծառայության հարմարավետության մասին. 10-15 րոպեի ընթացքում կարող եք եւ՛ իրավաբանական անձ գրանցել, եւ՛ անհատ ձեռներեց”, - ասել է վարչապետը: