14:40 | 07.07.11 | Նորություններ | 2208

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է կրթական ծրագրերի նոր շարք` նախագծերի կառավարման վերաբերյալ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը “Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա” ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում սկսում է կրթական ծրագրերի նոր շարք:

Հայաստանի 7 բուհերի դասախոսներ հնարավորություն կունենան նախագծերի կառավարման վերաբերյալ հսկայածավալ տեղեկատվություն ստանալ հնարավորինս սեղմ ժամկետներում:

“Առավել հաջողում են նախագծերի այն ղեկավարները, ովքեր տիրապետում են տարբեր փուլերում խնդիրը դիտարկելու եւ այն ճիշտ լուծելու հմտություններին: Հենց այդ նպատակն են հետապնդում այն դասընթացները, որոնց անցկացմանն աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը”,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում նախատեսվում է հրատարակել նաեւ գիրք` նախագծերի կառավարման դասընթացի վերաբերյալ: