17:02 | 06.07.11 | Նորություններ | 4064

Ամփոփվել են «Կենգուրու» միջազգային մրցույթի արդյունքները

Երեւան: Մեդիամաքս: «Կենգուրու» միջազգային ամենամյա մաթեմատիկական մրցույթի հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Արաքսի Գասպարյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը նշել է, որ մրցույթի արդյունքները վկայում են մասնակիցների մաթեմատիկայի իմացության մակարդակի բարձրացման մասին:

Հաղթողը որպես մրցանակ ստացավ նոութբուք եւ հանրագիտարան:

Այս տարի մրցույթին մասնակցել է 3-12-րդ դասարանների շուրջ 37 հազար աշակերտ Հայաստանի եւ ԼՂՀ 925 դպրոցներից:

Առաջին անգամ Հայաստանը մրցույթին մասնակցել է 2009 թ-ին: Ամեն տարի մրցույթին մասնակցում են շուրջ 50 երկրներ: