13:27 | 06.07.11 | Նորություններ | 2359

Twitter-ի պատճառով Google-ը փակել է իրական ժամանակում գործող որոնման ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Google-ն անջատել է իրական ժամանակում Google Realtime Search որոնման ծառայությունը: Ինչպես հայտնել են ընկերության ներկայացուցիչները, դա կապված է  Twitter-ի հետ Google-ի պայմանագրի ժամկետը լրանալու հետ, որի շրջանակներում Twitter-ն իր բովանդակությունն էր տրամադրում:   

«2009 թվականի հոկտեմբերից մենք Twitter-ի հետ համաձայնագիր ունեինք, որի շրջանակներում տվյալ սերվերի դիրքերը հատուկ ալիքի միջոցով մեր որոնման արդյունքների մեջ էին մտնում: Այս համաձայնագրի ժամկետը լրացել է հուլիսի 2-ին”, - ասվում է Google-ի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ:  

СNews-ը նշում է, որ ապագայում  Google-ը նախատեսում է վերաթողարկել Google Realtime Search-ը, սակայն հստակ ժամկետները դեռեւս պարզ չեն: Նախատեսվում է, որ ծառայությունը մի շարք աղբյուրներից բաղկացած բովանդակություն կունենա, այդ թվում՝ ընկերության նոր Google+ սոցիալական ցանցից: