Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջն է բացել Google+ սոցիալական ցանցում,
գրում է Geek.com-ը:
Կայքը նշում է, որ դա անակնկալ էր, քանի որ առայժմ թեստային ռեժիմով գործարկված Google+ը շատերը համարում են Facebook-ի մրցակիցը: Google+ կարելի է մուտք գործել միայն հրավերով, եւ հայտնի չէ, թե ով է հրավիրել Ցուկերբերգին:
Geek.com-ը գրում է, որ Մարկ Ցուկերբերգը Google+-ում առայժմ ունի 13 ընկեր, որոնց մեծ մասը Facebook-ի իր գործընկերներն են:
Մեդիամաքսը նշում է, որ Geek.com-ը չգիտես ինչու կասկածի տակ չի դնում Google+-ում Մարկ Ցուկերբերգի աքաունթի կեղծ լինելու հավանականությունը: