14:12 | 29.06.11 | Նորություններ | 2735

«Օրը փոխվում է Orange-ի հետ»

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունն այսօր ներկայացրել է իր նոր` «Օրը փոխվում է Orange-ի հետ» կարգախոսը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ «իրենց կարգախոսները փոխել են Orange-ի ընտանիքի մաս կազմող բոլոր ընկերությունները»:

«Փոփոխությունները պայմանավորված են զարգացման գործընթացներով. մեր ընկերությունը շարժվում է հենց այս ուղղությամբ: Հայաստանում իր գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում Orange-ը զգալի փոփոխություններ է իրականացրել իր բաժանորդների ամենօրյա կյանքում»,- ասել է Բրունո Դյուտուան:

Նրա խոսքերով, Orange Armenia-ն Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում առաջինն է իր բաժանորդներին ապահովել լայնաշերտ բջջային ինտերնետով, իսկ հասանելի առաջարկների ու ընդարձակ ծածկույթի շնորհիվ ամբողջությամբ փոխվել է Հայաստանի ինտերնետ ծառայությունների շուկան: