11:03 | 24.06.11 | Նորություններ | 2576

Chromebook` “ամպային” համակարգիչ

The Wall Street Journal-ի տեսաբան Ուելթեր Մոսբերգը նոր գործարկված Google Chromebook-ն է թեստավորել եւ գրում է.

«Դուք կգնե՞ք նոութբուք միայն մեկ ծրագրով` վեբ բրաուզերով, առանց այլ ծրագրեր տեղադրելու հնարավորություն, լինի դա Microsoft Office, iTunes կամ Adobe Reader: Մի նոութբուք, որի վրա հնարավոր չէ՞ պահել ոչ մի ֆայլ` ոչ անձնական փաստաթղթեր, ոչ էլ լուսանկարներ: Եվ այդ ամենի հետ մեկտեղ այնպիսի նոութբուք, որը լիովին կախված է ինտերնետից»:

«Google-ը կարծում է, որ այս հարցերին ձեր պատասխանները դրական կլինեն: Samsung-ի հետ համագործակցության շրջանակներում ընկերությունը ներկայացրել է Chromebook անվանմամբ սարքերի շարքը (անվանումը եկել է Google Chrome բրաուզերի անվանումից): Այդ նոութբուքերը մարտահրավեր են նետում երկու առաջատար օպերացիոն համակարգերին` Microsoft-ի Windows-ին եւ Apple-ի Mac OS-ին: Chromebook-ը` “ամպային” համակարգիչ է, որը նախատեսված է միայն ինտերնետով աշխատելու համար: Սովորական ծրագրերի փոխարեն պետք է հիմնականում վեբ հավելվածներ օգտագործեք», - գրում է Ուելթեր Մոսբերգը:

«Chromebook-ն, անշուշտ, առավելություններ ունի Macintosh-ի եւ Windows համակարգով աշխատող սարքերի համեմատ: Նախ եւ առաջ, ամպային սերվիսները բավականին  հեռանկարային են: Համակարգիչը շատ արագ է միանում, 10-15 վայրկյանում, մարտկոցը երկար լիցքավորված է մնում, իսկ սարքի կորուստը տվյալների կորստի չի հանգեցնում: Սակայն պետք է հաշվի առնել, որ վեբ-հավելվածներ կարելի է օգտագործել նաեւ այլ սարքերի վրա`(եւ անգամ iPad-ի նման պլանշետների վրա): Չափի եւ թեթևության առումով Chromebook-ը զիջում է պլանշետներին, իսկ գնի առումով` շատ սովորական նոութբուքներին: Chromebook-ը նաեւ թերություններ ունի` վիդեոն կատարյակ կերպով չի արտացոլվում, touch-pad-ի որակը քննադատության է արժանի, համակարգիչը երբեմն “:կախվում” է (ծրագրային թերության պատճառով, որը, սակայն, Google խոսք է տալիս ուղղել)», - գրում է The Wall Street Journal-ի տեսաբանը: