17:12 | 22.06.11 | Նորություններ | 2366

iPhone 5-ը նոր երկմիջուկ պրոցեսոր կունենա

iPhone 5-ը կունենա iPad 2-ում տեղադրված նոր երկմիջուկ պրոցեսորից եւ 8 մեգապիքսելանոց բարելավված տեսախցիկ:

Սարքը կներկայացվի 2011 թվականի սեպտեմբերին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով երկու աղբյուրների, որոնք ցանկացել են անհայտ մնալ:  

Նոր պրոցեսորը դեռեւս միայն iPad 2-ում է օգտագործվում, սակայն ընկերության ընդհանուր ռազմավարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ աստիճանաբար բոլոր բջջային ապրանքատեսակները նոր չիպի կանցնեն:

Նոր տեսախցիկի մասին տեղեկատվությունը ավելի վաղ անուղղակի կերպով հաստատել էր Sony-ի նախագահ Հովարդ Ստրինգերը: Նա տեղեկացրել էր, որ իր ընկերությունը կարտադրի 8 մեգապիքսելանոց սենսորներ Apple-ի համար:

Նոր սմարթֆոնի արտաքին տեսքը նման կլինի iPhone 4-ին: Սարքը աշխատելու է  iOS 5 օպերացիոն համակարգով, որը ցուցադրվել է այս ամսվա սկզբին: Համակարգի նոր տարբերակում ծանուցումների կայան կլինի, ինտեգրում Twitter-ին եւ այլ նորամուծություններ: