13:19 | 21.06.11 | Նորություններ | 1652

Skype 5.5-ի բետա-տարբերակը ապահովում է ինտեգրացում Facebook-ի հետ

Ավելի վաղ այս տարի Skype-ը հայտնել էր, որ իր սպառողները կկարողանան Facebook-ից ընկերներ ավելացնել, թարմացնել իրենց կարգավիճակը եւ թարմացումներ ստանալ:

Ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է 5.5 Skype բետա-տարբերակը Windows-ի համար այս եւ այլ ֆունկցիաներով, հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով 3dnews.ru-ն:

Վերջին տարբերակը Facebook-ի ընկերների հետ չաթի հնարավորություն է ընձեռնում  ուղղակի Skype-ից: Skype-ում նույնպես առանձին հավելում կա Facebook-ի ընկերների ցուցակով: Skype-ում չաթի հետ համատեղ, սպառողները կարող են մեկնաբանություններ թողնել եւ նույնիսկ նշել նախընտրած լուրը եւ թարմացնել Facebook-ը առանց ծրագիրը լքելու:

Skype 5.5 բետա-տարբերակը (միայն Windows-ի համար) կարելի է ներբեռնել պաշտոնական կայքից :