16:51 | 20.06.11 | Նորություններ | 1979

Գործարկվել է Chrome 13-ի բետա տարբերակը՝ Instant Pages տեխնոլոգիայի օժանդակությամբ

Google-ի մասնագետները Chrome 13 beta-ի փորձնական օրինակն են ներկայացրել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով 3dnews.ru-ն, մշակված նորույթի կարեւորագույն նորամուծությունն է դարձել վերջերս հրապարակված Instant Pages տեխնոլոգիայի օժանդակությունը, որը բրաուզերի հիշողության մեջ ավտոմատ կերպով  ներբեռնում է որոնման արդյունքում առաջին տողերում բերվող էջերը, ինչն էականորեն արագացնում է այս ռեսուրսների հետագա բացումը: Տվյալ մեխանիզմը թույլ է տալիս յուրաքանչյուր որոնման հարցման ժամանակ երկուսից հինգ վայրկյան տնտեսել:

Chrome-ի 13-րդ տարբերակի երկրորդ յուրահատկությունն տպվող փաստաթղթերի նախադիտման համակարգն է: Print Preview կոչվող նորամուծությունն օգտագործում է հավելվածի մեջ ինտեգրված PDF Reader-ը եւ ներկայացնում է վեբ-էջերի մակետները այնպես, ինչպես նրանք կերեւան թղթի վրա: