17:05 | 14.06.11 | Նորություններ | 3569

ԱրմենՏելը հայտարարեց 3G ցանցի ընդլայնման մասին

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարեց 3G ցանցի ընդլայնման մասին:

2011թ. հունիս ամսվա դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Վայք, Դիլիջան, Իջևան, Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Արամուսում, Բալահովիտում, Գառնիում, Ձորաղբյուրում և Նոր Հաճնում:

Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը:

ԱրմենՏել-ը մոտակա մեկ ամսվա ընթացքում 3G ցանցը կգործարկի Ագարակում, Աշոցքում, Բերդում, Եղեգնաձորում, Քաջարանում, Մարալիկում, Մեղրիում, Նոեմբերյանում, Սիսիանում, Սանահինում, Ստեփանավանում, Թալինում, Տաշիրում և Ճամբարակում:

“ԱրմենՏելն ուրախ է հերթական անգամ հայտարարել ՀՀ մարզերում 3G ցանցի ինչպես աշխարհագրության, այնպես էլ հզորության ընդլայնման մասին:  Երրորդ սերնդի ցանցում կատարված զգալի ներդրումների շնորհիվ ԱրմենՏել ընկերությունն ապահովում է որակյալ բջջային կապ, գերարագ ինտերնետ և այլ ժամանակակից ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար”, - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

ԱրմենՏել ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման: