12:38 | 03.05.11 | Նորություններ | 4066

Telcell-ը Xsolla-ի հետ համատեղ մեկնարկել է վիրտուալ արժույթների վաճառքը ավելի քան 300 խաղերի համար

Երեւան: Մեդիամաքս: Telcell վճարային համակարգը պայմանագիր է կնքել Xsolla ընկերության` առցանց խաղերի վճարումների ընդունման համաշխարհային խոշորագույն համակարգի հետ:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Telcell-ի մամուլի ծառայությունում, այդ ծառայության միջոցով առցանց խաղերի հայաստանյան սիրահարները հնարավորություն են ստացել գնել խաղերի ավելի քան 300 համաշխարհային մշակող եւ թողարկող ընկերությունների (Gameforge, Bigpoint, burda:ic, Nekki, InnoGames, Wargaming, Kalicanthus, Koramgame, iJetMedia, Innova Systems, Mail.ru եւ այլն) խաղային արժույթները:

Համակարգին միացված առցանց խաղում վճարում կատարելու համար www.2pay.ru կայքում սպառողը հղումով մտնում է այն էջ, որտեղ թվարկված են վճարման եղանակները, այնտեղ ընտրում է «Թել-Սել վճարային համակարգը» եւ նշում ապրանքի անհրաժեշտ ծավալը: Ապա նա հրահանգներ է ստանում վճարում կատարելու մասին: Հիմնականում վճարումը կատարվում է ակնթարթորեն եւ գրանցում չի պահանջում: Առաջին վճարման դեպքում յուրաքանչյուր սպառողի տրվում է 2pay-ի եզակի համար, որով նա հետագայում կարող է վճարումներ կատարել Telcell-ի ինքնասպասարկման տերմինալների միջոցով: