17:16 | 15.04.11 | Նորություններ | 3304

Orange-ն առաջարկում է Samsung Galaxy Tab` հատուկ սակագնային պլաններով

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն ներկայացնում է Samsung Galaxy Tab պլանշետային համակարգիչը հատուկ մշակված սակագնային պլաններով:

Գնելով այս պլանշետային համակարգիչը և բաժանորդագրվելով առաջարկվող չորս սակագնային պլաններից մեկին`Orange-ի բաժանորդները կստանան բացառիկ պայմաններ պլանշետի ձայնային և կարճ հաղորդագրությունների հնարավորություններից օգտվելու համար, այլ նաև մեկ տարվա ընթացքում կստանան ամսական 250-ից 1000 ՄԲ անվճար ինտերնետ թրաֆիկ` կախված ընտրված սակագնային պլանից:

Samsung Galaxy Tab-ն աշխատում է Android 2.2 օպերացիոն համակարգով, ունի ինտեգրված Google ծառայություններ:

Samsung Galaxy Tab-ը կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներում 329,000 դրամով, նաև` ապառիկ: Orange-ն այն առաջարկում է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ:

Առաջարկվող սակագնային  պլանների մասին մանրամասները կարելի է գտնել www.orangearmenia.am  կայքում: