14:30 | 07.04.11 | Նորություններ | 3172

Առաջնորդների դպրոցի ուսանողները այցելել են “ՎիվաՍել-ՄՏՍ”

Երեւան/Մեդիամաքս/.Առաջնորդների դպրոցի ուսանողները այցելել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր գրասենյակ եւ ծանոթացել են օպերատորի առաջատար փորձին:

“Գոյություն ունեն կառավարման մի շարք գործիքներ: Հաջողության ձգտող ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարական պլանավորման տարեկան համակարգ: Կարեւոր է, որպեսզի կառավարման  համակարգը լինի ճկուն եւ ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցությանը: Վստահ եղեք, որ կարող եք հաջողել, եթե ճիշտ գնահատեք աշխատակցի կարեւոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ` առաջնորդեք սեփական օրինակով”,-նշել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: