16:50 | 15.03.11 | Նորություններ | 2763

Կայացավ “Վերածնունդ” ֆիլմաշարի շնորհանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Գյումրիում կայացել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված  “Վերածնունդ” ֆիլմաշարի շնորհանդեսը:

Ֆիլմաշարը ներկայացնում է նոր ժամանակներում վերածնվող Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր քաղաքները: Նկարահանումներն իրականացնում է Գյումրիի “Վան” հեռուստաստուդիան` “ԱրմենՏել” ընկերության ֆինանսական աջակցությամբ:

“Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի պատմա-մշակութային արժեքների պահպանումը: “Վերածնունդ” ֆիլմաշարը հենց այդպիսի նախագիծ է. այն ապագա սերունդների համար կհանդիսանա Հայաստանի երրորդ հանրապետության անցյալի և այսօրվա մասին պատմող մի հանրամատչելի տեսաձեռնարկ, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե′ հին, և թե′ նորագույն պատմության ընթացքը”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: