16:00 | 03.03.11 | Նորություններ | 3934
Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից WebMoney Transfer համակարգի սպառողները կարող են իրենց E-դրամապանակները (եվրոյի համարժեք) լիցքավորել ընկերության պրոցեսինգային կենտրոնին միացված Telcell վճարային տերմինալների օգնությամբ:
Տերմինալների միջոցով կարելի է օգտվել նաեւ WebMoney Check ծառայությունից, որը թույլ է տալիս WebMoney-ով գնումներ կատարել ինտերնետային ցանցում` չհանդիսանալով համակարգի սպառողը:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն բջջային հեռախոս: Բացի դրանից, ավելացվել է SMS-ծանուցման ծառայությունը: Վճարումից հետո ուղարկվում է SMS-հաղորդագրություն գործողության ընթացքում վճարողի նշած բջջային հեռախոսահամարին, որում նշված է WMZ-ում եւ WME-ում եղած գումարը, որն ուղարկվելու է սպառողի դրամապանակի վրա, ինչպես նաեւ Telcell-ի սպասարկման ծառայության հեռախոսահամարը: