“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
17:22 | 28.02.11 | Նորություններ | 3452
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է հանդիպում Էլեկտրոնային կառավարման լուծումների աշխատաշուկայի հայաստանյան ներկայացուցիչների եւ IBM ընկերության ներկայացուցիչների միջեւ:
IBM ընկերության ներկայացուցիչները Հայաստան են հրավիրվել “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի միջնորդությամբ:
Հանդիպման ընթացքում “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է, թե ինչպիսի հնարավորություններ կան Հայստանում ՏՏ ոլորտի զարգացման համար եւ ինչպիսի առաջընթաց է գրանցվել վերջին տարիներին:
Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ասել է, որ IBM ընկերության հետ ՀՀ համագործակցությունը կխթանի ՏՏ ոլորտի զարգացումը:
Նրա խոսքերով, հանդիպման նպատակն է քննարկվել է Հայաստանի ՏՏ ոլորտում լայնածավալ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, նախապատրաստել հուշագիր եւ պլանավորել IBM բարձրաստիճան ղեկավարության այցը Հայաստան:
“Սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար: IBM ընկերությունը ՏՏ ոլորտում աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որը լուրջ ներդրումներ է կատարում հետազոտական ոլորտում, հույս ունենք քննարկել նաեւ Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու հնարավորությունը”,-ասել է Բագրատ Ենգիբարյանը: