11:37 | 23.02.11 | Նորություններ | 2862

Ադրբեջանում զգալիորեն աճել են IT-հատվածի եկամուտները

Երեւան/Մեդիամաքս/. Ադրբեջանի IT-հատվածի ծառայությունների ծավալը 2011թ. հունվարին ավելացել է 2.5 անգամ` հասնելով 13.2 մլն մանաթի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Թրենդը», Ադրբեջանի հեռահաղորդակցային ոլորտի աճը կազմել է 15%` հասնելով 77.3 մլն մանաթի, որից 52.4 մլն մանաթը բաժին է ընկել բջջային կապին: