16:12 | 18.02.11 | Նորություններ | 3571

2010թ. ընթացքում “Սփյուռի” տեղեկատուներում առավել շատ հարցված կազմակերպությունը “ԱրմենՏելն” է

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. ընթացքում “Սփյուռի” հեռախոսային տեղեկատուներում առավել շատ հարցված կազմակերպությունն է “ԱրմենՏել”-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով “Սփյուռի” ներկայացրած տվյալները, “ԱրմենՏել”-ին նախորդ տարվա ընթացում վերաբերվել է 30.412 հարցում:

Երկրորդ տեղում է «Մոսկվա» կինոթատրոնը`13.812 հարցում, երրորդ տեղում “Յունիբանկը”` 12.153 հարցում:

10-րդ տեղում է «Օրանժ Արմենիա»-ն` 8.547 հարցում: