10:54 | 18.02.11 | Նորություններ | 4186

ArmSoft-ը մշակել է նոր CRM համակարգ

Երեւան/Մեդիամաքս/. ArmSoft ընկերությունը հայտարարել է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման նոր համակարգի (Customer relationship management-CRM) մշակման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ArmSoft-ում, համակարգը նախատեսված է բանկերի եւ ծառայության ոլորտի ընկերությունների համար:

«Մշակված hամակարգը հիմնված է MicrosoftDynamicsCRM պլատֆորմի վրա: Համակարգերի ներդրումը եւ սպասարկումը կատարում են Microsoft ընկերության կողմից հավաստագրված Microsoft Business Solutions Professional մասնագետները»,- նշել են ArmSoft-ում:

Նոր համակարգի մանրամասները ներկայացված են www.mscrm.am կայքում: