17:10 | 07.02.11 | Նորություններ | 2502
Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգի գործունեությանն այսուհետ կարելի է հետեւել օնլայն ռեժիմով՝ աշխատանքային ժամերին այցելելով քաղաքապետարանի պաշտոնական կայքը՝ www.yerevan.am։
Այս մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում: