10:05 | 02.02.11 | Նորություններ | 3357

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երկարացրել է «Սմարթ բոնուս» ծրագրի ժամկետը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացրել է «Սմարթ բոնուս» ծրագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Փետրվարի 1-ից հետո եւս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում ձեռք բերելով սմարթֆոն, բաժանորդները կարող են ստանալ մինչեւ 85 000 դրամ բոնուս:

«Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում տվյալ հեռախոսահամարից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներին զանգահարելիս եւ SMS-հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաեւ ինտերնետից օգտվելիս նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը: