16:28 | 01.02.11 | Նորություններ | 4107

Orange-ը ներկայացրել է հատուկ առաջարկներ

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր ներկայացրել է մի քանի հատուկ առաջարկներ` սիրո եւ երիտասարդության գալիք տոների առթիվ:

Orange-ի «Խոսենք» եւ «Ամեն ամիս» ձայնային ծառայությունների ինչպես նոր, այնպես էլ ներկա բաժանորդները կարող են մինչեւ փետրվարի 19-ը ընտրել մեկ Orange համար եւ ընդմիշտ ամեն ամիս ստանալ 500 անվճար րոպե` նրա հետ խոսելու համար: Ընտրված համարը SMS-հաղորդագրությամբ պետք է ուղարկել 2010 կարճ համարին: Համարն ակտիվ պահելու համար այս առաջարկից օգտվող բաժանորդները պետք է ամեն ամիս հաշիվը լիցքավորեն առնվազն 1000 դրամով:

«Ինչպես Սուրբ Սարգսի, այնպես էլ Սուրբ Վալենտինի տոները սիրված են մեր երիտասարդ բաժանորդների կողմից, ու մենք առանձնահատուկ ուրախությամբ ենք պատրաստել այս առաջարկը նրանց համար: Բացի անվճար զանգերից` մինչեւ փետրվարի 19-ը Orange «Խոսենք» եւ «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են անսահմանափակ թվով անվճար MMS-ներ ուղարկել Orange-ի բոլոր բաժանորդներին, ինչպես նաեւ Orange Աշխարհ WAP պորտալից բեռնել հատուկ բովանդակություն` նկարներ, անիմացիաներ, զանգեր, java հավելվածներ եւ այլն», - ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

«Իմ Orange» մենյուն նույնպես հագեցվել է տոնական բովանդակությամբ` զանգեր, նկարներ եւ այլն, եւ հասանելի է Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին:

Մինչեւ փետրվարի 19-ը մեկ տարով բաժանորդագրվելով Orange Ինտերնետին ` բաժանորդներն առաջին ամսվա ինտերնետը կստանան անվճար եւ ինչպես միշտ` Ինտերնետ Հիմա մոդեմը ձեռք կբերեն ընդամենը մեկ դրամով: