16:26 | 01.02.11 | Նորություններ | 3158

Ամփոփվեցին “Նա/Նե” մրցույթի արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը Բրիտանական խորհրդի, Բրիտանական դեսպանատան, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հետ համատեղ ամփոփեցին “Նա/Նե” հերթական լրագրողական մրցույթի արդյունքները: 

“Հայ կանայք դարերի ընթացքում ապացուցել են հայրենիքին օգտակար լինելու իրենց ներուժը: Տարբեր ոլորտներում կանանց գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները գնահատելի են քաղաքակիրթ բոլոր երկրներում: Կարեւոր է, սակայն, դրա նկատմամբ հանրության վերաբերմունքն ու արձագանքը, որի ձեւավորման հարցում էական դեր ունեն լրատվամիջոցները”, - մրցանակաբաշխության ժամանակ ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը սահմանել էր հատուկ “Լավագույն ուսանողական աշխատանք” անվանակարգը, որի հաղթողը դարձավ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սեդա Ստեփանյանը:
Նա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից ստացավ HTC բջջային հեռախոս: