14:10 | 21.01.11 | Նորություններ | 3109

Հայ-ռուսական նորարարական կենտրոն ներկայացված 15 նախագծեր անցել են փորձագիտական գնահատումը

Երեւան/Մեդիամաքս/. Հայ-ռուսական նորարարական կենտրոնում ներկայացված 15 նախագծեր արդեն անցել են փորձագիտական գնահատումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը: Հաջորդ փուլում անհրաժեշտ կլինի կազմել նախահաշիվներ ընտրված նախագծերի համար եւ ստանալ արտոնագրեր, ասել է նա:

Ընտրված նախագծերը ներկայացված են բիոքիմիայի, գյուղատնտեսության, բժշկության, տիեզերական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: