14:04 | 20.01.11 | Նորություններ | 2808

Beeline-ը գործարկել է նոր մարզային սակագնային փաթեթներ իրավաբանական անձանց համար

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է իրավաբանական անձանց համար կանխավճարային սակագնային փաթեթների գործարկման մասին:

Սակագնային փաթեթները գործարկվել են Հայաստանի բոլոր մարզերում. «Արագածոտն Ցանց», «Արարատ Ցանց», «Արմավիր Ցանց», «Վայոց Ձոր Ցանց», «Գեղարքունիք Ցանց», «Կոտայք Ցանց», «Լոռի Ցանց», «Սյունիք Ցանց», «Տավուշ Ցանց» եւ «Շիրակ Ցանց»:

Փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզում գտնվող  բաժանորդներին յուրաքանչյուր օրվա ընթացքում իրականացնել անվճար զանգեր Beeline բջջային ցանցում` սկսած 6-րդ րոպեից: Օրվա ընթացքում զանգերի առաջին 5 րոպեները տարիֆիկացվում են 5 դրամ/րոպե սակագնով: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ:

Դեպի Beeline ֆիքսված եւ ՀՀ ու ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: SMS-հաղորդագրություններ Beeline ցանցում եւ դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր կարելի է ուղարկել 19 դրամ, իսկ միջազգային ցանցեր` 30 դրամ սակագնով: Նշված սակագնային փաթեթների օրական բաժանորդավճարը կազմում է 1 դրամ:

«Միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում օգտվել կապի ծառայություններից աննախադեպ ցածր գներով: Օրինակ, «Արարատ Ցանց» սակագնային փաթեթի բաժանորդը կարող է իրականացնել անսահմանափակ քանակությամբ զանգեր Beeline բջջային ցանցում օրական ընդամենը 26 դրամով, ներառյալ բաժանորդավճարը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: