11:21 | 12.01.11 | Նորություններ | 2665

iCON Communications-ը առաջարկում է նոր արագություններ չորս սակագնային փաթեթների համար

Երեւան /Մեդիամաքս/. iCON Communications ինտերնետ-պրովայդերն այսօր տեղեկացրել է չորս սակագնային փաթեթների արագության փոփոխության մասին: 

Նոր արագությունները հետևյալն են (ներբեռնման եւ վերբեռնման համար)`

iCON Entry`256/64 կբ/վ; 
iCON Connect` 512/128 կբ/վ;
iCON Media` 1024/256 կբ/վ; 
iCON Optima` 1536/384 կբ/վ: 

iCON Communications-ը նաեւ հայտնել է, որ գիշերային ժամերին ինտերնետի արագության աճը դարձրել է մշտական: Եթե բաժանորդը ցանկանում է կրկնապատկել իր փաթեթի արագությունը, ապա պետք է վերագործարի մոդեմը ժամը 01:00-ից հետո: Կրկնապատկված արագությունը կգործի մինչև ժամը 09:00-ը: