16:28 | 30.12.10 | Նորություններ | 3687

Orange-ը մուտք է գործում 2011թ. 500,000 բաժանորդներով

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը մուտք է գործում 2011թ. արդեն մեծ Orange ընտանիքով` 500,000 ակտիվ բաժանորդներով, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերությունում:

«2010 թ. մեզ համար շատ կարեւոր էր. այն առաջին տարին էր, երբ մենք լիարժեք գործունեություն ծավալեցինք Հայաստանում։ 2010թ. եղել է բազմաթիվ նորարարությունների, նոր առաջարկների, ցանցի ընդլայնման, բաժանորդային բազայի կառուցման և ներդրումների տարի: Մենք հպարտ ու երջանիկ ենք մեր ձեռքբերումներով, որոնք Orange-ի թիմի նվիրված ու խանդավառ աշխատանքի արդյունք են: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, որոնք վստահել են մեզ ու մեզ հետ են, միաժամանակ ցանկանում ենք վստահեցնել, որ Orange-ը շարունակելու է լինել նրանց հոգատար ընկերը», - ասաց Orange- գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: