17:11 | 23.12.10 | Նորություններ | 2658

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ն անվճար 3G Wi-Fi երթուղիչներ է առաջարկում Home-Zone Turbo ծառայության բաժանորդներին

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն այսօր հայտարարել է Home-Zone Turbo ծառայության համար մեկ տարվա պայմանագիր կնքած բաժանորդներին E960 3G Wi-Fi երթուղղիչներ անվճար տրամադրելու մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, “Home-Zone Turbo” փաթեթի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունը ներբեռնման համար կազմում է 2 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման համար` 384 Կբիթ/վրկ: Փաթեթի ամսավճարը կազմում է 15900 դրամ: